-
19.09.2014|
15:49
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ սեպտեմբերի 18-19-ին Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 210 կրակոց:
-
19.09.2014|
13:30
Շոտլանդիայի անկախության հանրաքվեի առաջին տվյալները փաստում են, որ ընտրողների 54 տոկոսը դեմ է Միացյալ Թագավորությունից անջատվելուն, առայժմ ընտրողների 46 տոկոսն է քվեարկել Շոտլանդիայի անկախության համար՝ 26 շրջանից ստացված արդյունքներով, դեռևս հաշվում են 6 տարածքներից ստացված քվեները:
-
19.09.2014|
13:26
Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ-ի և ՈՒկրաինայի նախագահները:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին մեղադրել է Ղրիմում և ՈՒկրաինայի արևելքում ագրեսիայի համար՝ ավելացնելով, որ շարունակելու է դիվանագիտական լուծումներ փնտրել ՈՒկրաինան ճգնաժամից դուրս բերելու համար:
-
19.09.2014|
13:24
Գիշերը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այցով ժամանել է Բաքու: Նախագահի պաշտոնում առաջին պաշտոնական այցը Ադրբեջան էր կատարել նաև նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Վարչապետը հայտարարել է, որ նոր պաշտոնում իր առաջին այցերից մեկը կատարում է Ադրբեջան՝ Թուրքիայի և Ադրբեջանի «երկու պետություն, մեկ ժողովուրդ» կարգախոսին համահունչ:
-
19.09.2014|
11:16
Պոլսահայ երգչուհի Սիպիլը Երևանում ներկայացնում է «Սեր» ալբոմը։ Երգչուհին շնորհանդեսին վաճառված ձայնասկավառակների հասույթը ուղղելու է Երևանի այն մանկապարտեզներից մեկին, ուր հաճախում են ավելի շատ սիրիահայ երեխաներ:
-
18.09.2014|
17:52
Այսօր հայ հայտնի աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկի՝ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 106- ամյակն է։
-
18.09.2014|
16:37
Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված Հայաստան-սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում ազգային պատկերասրահում կբացվի ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի անհատական ցուցահանդեսը՝ «Խաղաղության արվեստ» (Peace of Art) խորագրով՝ նվիրված Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
-
18.09.2014|
12:38
«Գրական տապան- 2014» միջազգային փառատոնի շրջանակում Բրիտանական խորհրդի և IBBY International-ի աջակցությամբ սեպտեմբերի 18-ից 23-ին Հայաստան կայցելի հանրահայտ գրող Մեգ Ռոսոֆը:
-
18.09.2014|
12:36
Այսօր ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Սլովակիայի օպերային աստղերը Հայաստանում» խորագրով համերգային երեկոն: Ելույթ կունենան Սլովակիայի օպերային թատրոնի մեներգիչները` Մարտինա Մասարկովան (սոպրանո), Թերեզիա Կրուզլիակովան (մեցցո-սոպրանո), Պավոլ Բրեսլիկը (տենոր) և Ռոբերտ Պեչանեցը (դաշնամուր):
-
18.09.2014|
12:32
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի, սեպտեմբերի 16-17-ին տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով: